Ռուսաստանը զենք չի վաճառի Իրանին

Ռուսաստանը զենք չի վաճառի Իրանին
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է Իրանին C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու ծրագրերից: Պատճառը Միացյալ ազգերի կազմակերպության ընդունած պատժամիջոցներն են՝ Իրանին զենք վաճառելու վերաբերյալ: Նշենք, որ Ռուսաստանն ու Իրանը տարիներ առաջ համաձայնություն էին կնքել C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու վերաբերյալ, ինչից, փաստորեն, պաշտոնական Մոսկվան երեկ հրաժարվեց, սակայն պայմանագրի լիակատար խզում դեռ տեղի չի ունեցել: Իրանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին հայտարարել է, թե Իրանն ինքնուրույն կարտադրի նման հրթիռներ: