Վանաձորյան վենդետան շարունակվո՞ւմ է

Վանաձորյան վենդետան շարունակվո՞ւմ է
Հունվարի 15-ին, ժամը 16:45-ի սահմաններում իր բնակարանում մահացած են գտել Վանաձորի բնակիչ Վահրամ Օհանյանին, որը վանաձորցիների շրջանում հայտնի էր «Ոչխարագող» մականվամբ: Հիշեցնենք, որ Վահրամ Օհանյանը 16-ամյա Դավիթ Օհանյանի հայրն է, ում վրա դեկտեմբերի 19-ին 3 անգամ կրակել էին հենց իր շքամուտքի մոտ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:



Դավիթ Օհանյանի հայրը եւ եղբայրը դատապարտվել էին սպանության համար եւ ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի, 16-ամյա երիտասարդի վրա կրակել էին վրեժխնդրությունից ելնելով: Հանկարծամահ եղած Վահրամ Օհանյանին իր բնակարանում գտել էր նրա եղբայրը՝ Վահագն Օհանյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն: Ինչպես մեզ  հետ զրույցում նշեց Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, բնակարանի զննության ժամանակ որեւէ կասկածելի բան չի հայտնաբերվել, դիակի վրա բռնության հետքեր եւս չեն նկատվել. «Դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության»: