Իսրայելը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը

Իսրայելը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը
«Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հստակ է: Իսրայելը սատարում է Լեռնային Ղարաբաղի դիմակայությունը կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Հակամարտության խաղաղ կարգավորումն էապես կնպաստի Կովկասում տարածաշրջանային կայունությանը եւ կօժանդակի Կովկասը ոչ թե հակամարտության, այլ համագործակցության տարածք դարձնելուն»,- մեր թղթակցի հարցին պատասխանել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ եւ քաղաքական հարցերի տնօրեն Պինչաս Ավիվին: