Համամասնական մանդատների քանակն, ըստ կուսակցությունների

Համամասնական մանդատների քանակն, ըստ կուսակցությունների
Երեկ կիրակի էր, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:



Համաձայն ԿԸՀ որոշման` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել.



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ 28 պատգամավոր,

«Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից՝ 5 պատգամավոր,

«Հայ Ազգային կոնգրես»  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ 7 պատգամավոր,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր,

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր:



Սա 91 համամասնական տեղերի պատկերն է, որին գումարվելու է 41 մեծամասնական տեղերից ստացված մանդատները: Հիշեցնենք, որ 41-ից 28-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 9-ը՝ ԲՀԿ-ին, մեկ ՕԵԿ-ին, մնացածը՝ անկուսակցականների: