ՀՀԿ-ում ինքնաբացարկների դիմումներ են գրվում

ՀՀԿ-ում ինքնաբացարկների դիմումներ են գրվում
Հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն առաջինն է խորհրդարանական ընտրություններից հետո: Ենթադրվում է, որ այդ  ժամանակ Սերժ Սարգսյանը կներկայացնի այն պատգամավորների ցանկը, ովքեր ՀՀԿ համամասնական ցուցակով կգնան խորհրդարան: Մինչ այդ ՀՀԿ ցուցակում ընդգրկված որոշ մարդիկ հրաժարականի դիմումներ են գրում, որոնք կուղակվեն ԿԸՀ: Ըստ հաշվարկների, ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ կարող է լինել մինչեւ 115-րդ տեղը: Անշուշտ՝ ինքնաբացարկների հաշվին: