Վարդենիսում դեռ կրքերը եռում են

Վարդենիսում դեռ կրքերը եռում են
Վարդենիս քաղաքով անցնող մայրուղուց տխուր տեսարան է բացվում` աղքատությունից մաշված շենքեր, աղբակույտեր, քամուց ամենուրեք թեւածող պոլիէթիլենե տոպրակներ եւ հնոտիներ հագած հատուկենտ անցորդներ: Ամենավառ կետը Կարեն Բոթոյանի գունավոր նախընտրական պաստառն է, որը շարունակում է իշխել այս մոխրագույն թշվառության վրա, թեեւ ընտրություններն արդեն անցել են, եւ ինքը պատգամավոր է դարձել: Այս վայրերում դեռ հետընտրական կրքերը բորբոքվում են: Մարդիկ քննարկում են, թե ում ինչ նախընտրական խոստումներ է տվել Կարեն Բոթոյանի աները` «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր Սերգեյ Մանուկյանը իր փեսայի համար «աշխատած» հեղինակություններին: Ըստ Վարդենիսում եւ Սեւան քաղաքում պտտվող լուրերի, վերջիններս պետք է պարգեւատրվեին մեքենաներով, սակայն տեղի «խարոշիներից» միայն մեկն է նվեր ստացել «ջիպ»: Մյուսները վիրավորված են աներոջից էլ, փեսայից էլ եւ իրենց «քցված» են համարում: Սերգեյ Մանուկյանի նման պահվածքը շատերը բացատրում են Նեմեցի` Ռուբեն Հայրապետյանի հետ նրա ունեցած սերտ կապերով: Իսկ վերջերս «Եվրոպայի» Սերգոյին գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հետ քեֆ անելիս են տեսել: