Աշոտյանի ղեկավարությամբ գնում են Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին

Աշոտյանի ղեկավարությամբ գնում են Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին
Մայիսի 26-ին տեղի է ունենալու «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որտեղ կուսակցության լիդեր է դառնալու «G8»-ին Պուտինի փոխարեն մասնակցած Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանյան իրենց պարտնյորներին ԵՌ-ն նույնպես հրավիրել է: Եվ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն անմիջական եւ բուռն մասնակցություն կունենան այդ համագումարին: Ու քանի որ երեկ ողջ օրը ԲՀԿ-ն անցկացնում էր խոր ընդհատակում, այդպես էլ հնարավոր չեղավ ճշտել. ինչպես միշտ` Գագիկ Ծառուկյա՞նն է մասնակցելու այդ համագումարին, որպեսզի ձեռքով բարեւի «եդինառոսներին», առիթի դեպքում` նույնիսկ Դիմա Մեդվեդեւին, ինչպես բարեւում էր մեզ ֆորպոստ համարած պարոն Գրիզլովին, թե՞ ուրիշներն են գնալու: Չնայած՝ ո՞վ գնա, Արամ Սաֆարյանն էլ ինքնաբացարկի դիմում է գրել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այնտեղ մի քիչ նեղացած են, որ «ԵՌ-ն իրենց չի շնորհավորել խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու համար», այնուամենայնիվ Մոսկվա են մեկնելու Գագիկ Մելիքյանը եւ Արմեն Աշոտյանը, վերջինս էլ ղեկավարելու է ՀՀԿ պատվիրակությունը: