Չինական լանդշաֆտ

Չինական լանդշաֆտ
ՄԵՐ ՀՐԱՇՔ` ՁԵՐ ՀՐԱՇՔ



Ինչպես տեղեկացրել ենք` ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանը (տեսնես կմնա՞ իր պաշտոնին) ձեռնարկել է Հայաստանում չինական հրաշք գործելու ծրագիրը: Չինարեն թեքումով միակ ավագ դպրոցը, ըստ Աշոտյանի, կդառնա իսկական չինական հրաշք ողջ տարածաշրջանում:



Անակնկալից ոգեւորված եւ իհարկե՝ ի նշան պատասխան հարգանքի, 1.5 միլիարդ չինացիներն իրենց խոշոր քաղաքների շենքերին փակցրել են Աշոտյանի մեծադիր լուսանկարները եւ տակը գրել. «Հայկական հրաշք»:



ԼՐԱՑՈՒՄ



Գալուստ Սահակյանի ասուլիսից, որի ժամանակ նա հայտարարել էր, որ ինքը գիտի ապագա վարչապետի անունը, բայց չի կարող ասել, դուրս է մնացել մի հետաքրքիր կադր, որտեղ «թՏսՏր»-ի թղթակցուհին նրան թախանձագին խնդրում է.



- Ну Галуст, ну Григоревич, ну скажи...



ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ



- Դու աննախադեպ ընտրություններ կազմակերպեցիր եւ զամենայն ձայն քեզ հետ տարար: Ես ավերակացս զի՞նչ թագավորեմ:



- Հո՜ւո՜ւ, իսկ քեզ ո՞վ է ասել, որ պիտի թագավորես…



ԻՆՏԵՐ… ՎԱ՜Յ



- Պարոն Սարգսյան, այն բանից հետո, երբ Ձեր գլխավորած քաղաքական ուժը միանձնյա տիրացավ ԱԺ աթոռների կեսից ավելիին, կկազմավորե՞ք արդյոք կոալիցիա նախորդ գումարման ԱԺ գործընկերների հետ:



- Այդ մասին` հաջորդ դասին…



ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ



Եթե արտակարգ ոչինչ տեղի չունենա, վեցերորդ գումարման ԱԺ-ն կունենա առնվազն երեք նախկին արտգործնախարար: Հետաքրքիր է, որ երեքն էլ (Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան եւ Վարդան Օսկանյան) առանձնապես ոգեւորված չեն Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությամբ: Չի կարելի ասել, որ նախագահ Սարգսյանի համեմատությամբ վարչապես Սարգսյանի դիրքերն ավելի նախանձելի են: Ճիշտ է, նախկիններից նոր ԱԺ-ում է միայն Հրանտ Բագրատյանը, բայց Տիգրան Սարգսյանին հարկ կլինի ամեն շաբաթ նրան տեսնել եւ պատասխանել նրա անցանկալի հարցերին: Տիգրան Սարգսյանի միակ մխիթարությունն այն է, որ թե ինքը եւ թե Բագրատյանը խոշոր եղջերավորներից գլուխ են հանում այնքանով, որքանով…



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ