Աշխատանքներ ԲՀԿ ցուցակի վրա

Աշխատանքներ ԲՀԿ ցուցակի վրա
Երեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը եւ այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ: Երեք օր շարունակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում թե ցուցակում մնացողների, թե դուրս եկողների հետ: «Ըմբոստներից» ցուցակում չկա միայն Հմայակ Հովհաննիսյանը. Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները», որից հետո Հմայակը շատ տխուր հեռացել է Ծառուկյանի աշխատասենյակից: Չար լեզուներն ասում են՝ նա հրաժարվել է դիմում գրել, սակայն Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո գրել է: Ինչ վերաբերում է մյուս «ըմբոստներին»՝ կոալիցիային դեմ արտահայտվածներին, ապա Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում գրել է, սակայն ապագա պատգամավորների ցանկի մեջ է. ասում են` առայժմ: Իսկ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը դիմումներ չեն գրել: Էլի ասում են` առայժմ: Դիմում գրածներից Ռուբեն Գեւորգյանին Ծառուկյանը կանչել եւ ասել է, որ նա մանդատ ստանալու է: Մանդատ չի ստանա Թամարա Պողոսյանը, կստանան Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, նաեւ Արագած Ախոյանը: