Հետընտրական էքզիթ պոլ

Հետընտրական էքզիթ պոլ
- Բարլուս, ընտրեցի՞ր...



- Հա, հինգով...



- Ո՞նց... մեզ մոտ քսանով էին ընտրում...



- Չէ հա... արա, ուրեմն ճիշտ են ասո՞ւմ` ընտրությունները կեղծել են...



- Հա բա...



-...հլա դրանց միջազգային չափանիշը, արդար-թափանցիկը - ափաշկարա խաբեցին... քսան հազա՞ր... արա, 100% են կեղծել...



- Էդ ո՞նց...



- Տո, մենք 5 հոգի չե՞նք: Հինգ անգամ քսան ի՞նչ է անում` 100%-անոց կեղծված ընտրություն...



- Բա ի՞նչ պիտի անենք...



- Ո՞նց ինչ, պայքար, պայքար մինչեւ վերջ: Հենց հիմա գնում եմ էն շուն թաղայինի մոտ՝ տեսնեմ էդ ո՞նց եղավ... Քսա՞ն... գլուխը կջարդեմ, պայքար, պայքար...



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ