Վիգեն Սարգսյանը պաշտոնանկ կարվի

Վիգեն Սարգսյանը պաշտոնանկ կարվի
Կրակից ազատված ՀՀԿ գրասենյակի միջանցքներում երեկ ակտիվորեն քննարկվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության տեղեկությունը: ՀՀԿ երիտթեւն ասում էր, որ Սերժ Սարգսյանը չի ներել իր աշխատակազմի ղեկավարի՝ երկու ճամբարների միջեւ խուսանավող պահվածքը: Նա ընտրությունների շրջանում փորձել է երկակի խաղ խաղալ, ինչն աննկատ չի մնացել: Ըստ ՀՀԿ-ականների՝ Վիգեն Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է մոտակա օրերի հարց լինել: