ՀՅԴ-ն էլ է ցուցակը ճշտում

ՀՅԴ-ն էլ է ցուցակը ճշտում
Լրատվամիջոցները մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածում, թե ՀՅԴ-ական Արտյուշա  Շահբազյանը վայր է դնելու իր մանդատը: ՀՅԴ-ում նման որոշում է կայացվելու, քանի որ այնտեղ ցանկանում են համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ տալ «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն, ՀՅԴ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Բաբայանին, քանի որ վերջինիս հովանավոր՝ «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Դաշնակցությանը: Շահբազյանն ինքը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը՝ հայտնելով, թե նման հարցերը քննարկվում են ԳՄ նիստում, իսկ իրեն դեռ ոչ ոք նման առաջարկ չի արել: ՀՅԴ ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Շահբազյանը երեկ տեղեկացրել է, որ դեռ որեւէ նորություն կամ հստակեցում այս հարցի վերաբերյալ չկա: Մեր լրագրողը հետաքրքրվել է. իսկ առաջարկի դեպքում ինքը հեշտությա՞մբ վայր կդնի մանդատը եւ ինքնաբացարկի դիմում կներկայացնի: Շահբազյանը կարճ-կոնկրետ պատասխան է տվել. «Ես առաջին օրը չի, որ կուսակցության մեջ եմ, եղա՞վ»՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: