ՀՀԿ-ն կոռեկտությունը չի խախտի

ՀՀԿ-ն կոռեկտությունը չի խախտի
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը լսել է բոլորի կարծիքները Ծառուկյանի հայտարարության եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ապա հայտարարել է, որ ամեն դեպքում իրենք չպետք է խախտեն կոռեկտությունը, եւ զգուշացրել է՝ ավելորդ մեկնաբանություններ չանել: Նաեւ հասկացրել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, եւ դեռ շատ բան կարող է փոխվել: Կադրային եւ ներՀՀԿ-ական խնդիրների մասին որեւէ խոսակցություն չի գնացել, սակայն ներկաների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱԺ նախագահի հարցը որոշված է՝ Հովիկ Աբրահամյանն է: Այդ տպավորության պատճառն այսպես բացատրեցին. Ազգային ժողովի հետ կապված ինչ-որ խնդիրներ քննարկելիս նախագահը դիմել է հատկապես Արգամիչին: