Խնամիս ու ես

Խնամիս ու ես
Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները, կանխատեսվածի համաձայն, բուռն են անցնելու: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախընտրական գործընթացներն արդեն ինտրիգային շրջափուլ են թեւակոխել: Մենք  գրել ենք, որ այստեղ ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի դեմ մտադիր է պայքարելու հայտ ներկայացնել Սիսիանի առաջին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գառնիկ Հովակիմյանը: Սակայն երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել այլ թեկնածուի՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին: Մեր տեղեկություններով, այս որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան: Մարզպետ Սուրեն Խաչատրյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ խնամու՝ Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել՝ ակնկալելով, որ այդպիսով ընտրողների ձայները կկիսվեն, եւ արդյունքում կշահի ԲՀԿ թեկնածուն՝ գործող քաղաքապետը: