Գյումրեցիները նախընտրում են «սամ դուռակ» պատասխանի տարբերակը

Գյումրեցիները նախընտրում են  «սամ դուռակ» պատասխանի տարբերակը
Երեկ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական, Գյումրիի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու Սամվել Բալասանյանի մասին մեր հրապարակումը՝ «Գյումրին կոնֆետ չէ, որ նվեր տան, եւ մանրադրամ չէ, որ փոխանակեն» վերնագրով (հեղինակը գյումրեցի պատմաբան Գրիգոր Աղանյանն է), մեծ իրարանցում էր առաջացրել: Հեռախոսազանգեր, պատասխաններ: Նախ, ստացանք Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի պատասխան գրությունը, որտեղ հոդվածը վերագրվել է Բալասանյանի հնարավոր առաջադրումից առաջացած «անհանգստությանը»: «Սամվել Բալասանյանը քաղաքականության մեջ մշտապես եղել է սկզբունքային եւ գաղափարական մարդ»,- գրում է նրա սեփական մամուլի խոսնակը եւ շարունակում. «Նա իր ողջ կենսագրության ընթացքում իր թիմակիցների եւ ծրագրերի միջոցով մշտապես ստեղծել է աշխատատեղեր աղքատության բարձր մակարդակ ունեցող Գյումրի քաղաքում եւ վայելում է քաղաքացիների հարգանքն ու վստահությունը, որի վառ օրինակներից է նաեւ արդեն չորրորդ անգամ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվելու փաստը:   Հնարավոր է, որ նամակի հեղինակը լավ չի տիրապետում իրավիճակին, քանզի բավական երկար ժամանակ, ինչպես գյումրեցիներն են պնդում, բացակայել է քաղաքից պարտքերի եւ դրանք վերադարձնել  չկարողանալու պատճառով, ինչը, սակայն, նրան իրավունք չի տալիս նման բովանդակության անհիմն մտքեր արտահայտել Սամվել Բալասանյանի մակարդակի մարդու հասցեին: Հուսով եմ` հոդվածագիրը լավ հասկանում է, թե ով է ինքը, եւ թե ով է Սամվել Բալասանյանը: Բարի խորհուրդ Ձեզ` հեռու մնացեք կեղտոտ խաղերից»: Վ



երջում նշել է, որ ստացել է էլեկտրոնային նամակներ, որտեղ «քաղաքացիները խնդրում են օգնել` գտնելու պատմաբան եւ ազգագրագետ ներկայացող Գրիգոր Աղանյանին, ամենայն հավանականությամբ՝ վերջինիս պարտքերի պատճառով: Թեմայի շրջանակներում ասեմ նաեւ, որ Գրիգոր Աղանյանի նամակին ծանոթանալուց հետո հիշեցի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «հսՏվ Ռ ՎՏրՖՍՈ» առակի հերոսներին, հուսով եմ` հեղինակը տեղյակ է առակի բովանդակությունից»: Ահա այսպիսի մակարդակ եւ այսպիսի արձագանք:



Բայց առավել ուշագրավ էր մի խումբ գյումրեցիների նամակը, որը մեզ է փոխանցել Գյումրիի «Շիրակ» կենտրոնը: Նրանք գրել են. «Հարգելի Արմինե Օհանյան, մենք մշտապես հետեւում ենք Ձեր թերթի հրապարակումներին, հատկապես Գյումրիում ներկայումս տիրող բարքերի լուսաբանումներին: Երբեմն էլ հիանում ենք Ձեր համարձակությամբ: Սակայն դառնություն ապրեցինք, երբ այսօր կարդացինք Ձեր կայքում զետեղված «Գյումրին կոնֆետ չէ, որ նվեր տան, եւ մանրադրամ չէ, որ փոխանակեն» հրապարակումը, որի հեղինակ Գրիգոր Աղանյանը Գյումրիում քաջ հայտնի է որպես պատվիրված հոդվածների հեղինակ:



Հավատացեք, մեր վրդովմունքն է առաջացրել ոչ միայն այն փաստը, որ ոչ բարի համբավ ունեցող անձնավորությունն իր հերթական պատվերն է կատարում եւ վիրավորանքների ու զրպարտանքի անտրամաբանական կառուցվածքով հերթական շարադրանքն է հրապարակել, այլ նաեւ` որ այս անգամ զրպարտության թիրախ է ընտրել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին, ով այն եզակի անձնավորություններից է, որի ընտանիքի անդամների պարկեշտությունն ու բարոյականությունը երբեւէ հարցականի տակ չեն դրվել:



Ի դեպ, Բալասանյանը նաեւ միակ անձնավորությունն է, որ հսկա ձեռնարկություններ է հիմնել ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Ջավախքում՝ ապահովելով աղքատության եւ գործազրկության ճիրաններում հայտնված բնակչությանն աշխատատեղերով: Մենք հասկանում ենք հոդվածը հրապարակելու բուն նպատակը՝ դիմացը Գյումրիի քաղաքապետի ընտրություններն են: Բայց… բայց խնդրում ենք Ձեզ, ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների` ջուր մի լցրեք քաղաքն այս ամենաթողության ճիրաններում հետայսու եւս պահելու սրբապիղծ գործին ծառայողների ջրաղացին:



Հասկանում ենք նաեւ, որ Գ. Ա.-ն հեռացել կամ գուցե տեղին է ասել` ողջ քաղաքին հայտնի պատճառներով փախել է քաղաքից ու հավանաբար նաեւ իր պարտապաններից: Նա կարծես հին եւ հայտնի «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» ասացվածքի սկզբունքով իր վրեժն է լուծում Գյումրիից: Իհարկե, առիթը բաց չթողնելով, երեւի նաեւ մի քանի մանրադրամ է աշխատում»:



ՀԳ - Լավ, ընդունենք՝ հոդվածագիր Աղանյանը փող է պարտք գյումրեցիներին, բայց ի՞նչ կապ ունեն նրա պարտքերը Սամվել Բալասանյանի անձի ու կերպարի հետ: Բալասանյանին այսքան երկար-բարակ դիֆերամբներ ձոնելու եւ նրան քննադատողին պախարակելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի գրեիք, թե մարդն ինչ սխալ բան է գրել իր հոդվածում՝ փաստերով ու հանգամանալի: