Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպը միանգամից 47 վերջաբանով

Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպը միանգամից 47 վերջաբանով
Աշխարհահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյի թոռը` Շոն Հեմինգուեյը, մտադիր է վերահրատարակել տաղանդավոր պապու «Հրաժեշտ զենքին» վեպը 47 տարբեր վերջաբանով: Գրողի թոռը հայտարարել է, որ նման որոշում է ընդունել մանրամասն ուսումնասիրելով պապու ձեռագրերը:



Էռնեստ Հեմինգուեյն, ինքը խոստովանել է, որ «Հրաժեշտ զենքին» ստեղծագործության համար 39 տարբեր վերջաբան է մտածել: Սակայն այսօր թոռը պնդում է, որ դրանք 47-ն են եղել եւ գրականասեր հանրությանը հետաքրքիր կլինեն Հեմինգուեյի նոթերը:



«Հրաժեշտ զենքին» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1929 թվականին: Գրողը մի առիթով ասել է, որ վեպի համար այլ անուն էլ է մտմտացել «Սեր պատերազմի ժամանակ», «Վերքի եւ այլ բաների մասին», «Հիասթափություն»:



Հիշեցնենք, որ «Հրաժեշտ զենքին» վեպը մեծամասամբ ինքնակենսագրական է: Առաջին համաշխարհային պատերազմում Էռնեստ Հեմինգուեյը ծառայել է իտալական ռազմաճակատում, վիրավորվել Միլանում հիվանդանոց պառկել, ծանոթացել մի բուժքրոջ հետ եւ նրա հետ ռոմանտիկ շփումները նկարագրել վեպում: