Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն 277 ք՞մ է պակասում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն 277 ք՞մ է պակասում
Համաձայն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ կառավարությունը երեք օրից՝ հուլիսի 19-ի նիստում կորոշի Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքի բնակիչ Հրաչյա Գարեգինի Վարդապետյանին պատկանող 277 քմ անշարժ գույքն օտարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) օգտին: Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու հիմնավորման մեջ գրել « Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից իրականացվող կրթական ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի տարրական, հիմնական եւ ավագ դպրոցներում զգալի թվով աշակերտների ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ կրթահամալիրի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ»: