Սահակաշվիլին պարտվեց. Վրաստանը ցնծում է

Սահակաշվիլին պարտվեց. Վրաստանը ցնծում է
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական տվյալների համաձայն հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով իր գլխավորած «Միասնական ազգային շարժման» պարտությունը և «Վրացական երազանք»-ի առավելությունը: Որոշ աղբյուրների համաձայն, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 51%-ը, «Միասնական ազգային շարժման» օգտին` 41%-ը: Այս պահին Թբիլիսիի և երկրի այլ քաղաքների փողոցներում ընդդիմության համակիրները տոնում են իրենց հաղթանակը: