Հակերային հարձակման է ենթարկվել մշակութային կայքը

Հակերային հարձակման է ենթարկվել մշակութային կայքը
Ադրբեջանի  իշխանությունները շարունակում են վարել մի քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան:Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք  ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը` հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների:



Այս համատեքստում, պատահական չէ, որ այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /www.armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա: