Հիմա էլ Գյումրին` մշակութային մայրաքաղաք

Հիմա էլ Գյումրին` մշակութային մայրաքաղաք
ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, որով 2013թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ է ներկայացրել Գյումրիում նախատեսվող միջոցառումների մասին` նկատելով, որ ստեղծվում է լավ հնարավորություն քաղաքում մշակութային կյանքը ակտիվացնելու, տարբեր ծրագրեր իրականացնելու համար: