Կույր երիտասարդը՝ նախընտրական սիմվոլ

Կույր երիտասարդը՝ նախընտրական սիմվոլ
Ուրբաթ օրը տեղի է ունեցել ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին նիստը, որը թեեւ պետք է վարեր Բրյուսելից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, սակայն վարել է Սերժ Սարգսյանը: Նիստում նշանակվել են շտաբի պետի 5 տեղակալները՝ Միքայել Մինասյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, Լեւոն Յոլյան, ապա դիտվել են քարոզչական 3 տեսահոլովակները, որոնք շարժել են «ծեր» ՀՀԿ-ականների խոր հիացմունքը:



 



Առաջինում պատմվում է, թե ինչպես է կույր երիտասարդը տարիներ առաջ մոտեցել վարչապետ Սերժ Սարգսյանին եւ ասել, որ էլ չի ուզում ապրել, իմաստ չունի  ապրելը: Սերժ Սարգսյանը նրան հրավիրել է կառավարությունում աշխատելու: Հետո էլ իր հետ տարել նախագահական: Այժմ երիտասարդը համարվում է նախագահականի լավագույն կադրերից մեկը: Իսկ ղարաբաղյան հոլովակում, ինչպես տեղեկացրին ծերերը, ի շարս Ագոյի, Ժաննայի, խոսում է նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պատմում, որ պատերազմի օրերին ինքը խնդրում էր Սերժին` գոնե երեխաներին հանել ռմբակոծվող Ստեփանակերտից, ու լսում էր պատասխանը` «Որ նրանց հանենք, ո՞վ մնա Ղարաբաղում»,- հիացմունքով պատմում էին ՀՀԿ ծերերը: Մնում է ժողովուրդն էլ այնքան «հիանա», որքան չաղ-ուրախ-բախտավոր ՀՀԿ-ականները: