Վանաձորի Մանկավարժականի ռեկտորը խիստ նկատողություն է ստացել

Վանաձորի Մանկավարժականի ռեկտորը խիստ նկատողություն է ստացել
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ>> ՊՈԱԿ-Ի ՌԵԿՏՈՐ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`



Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ



Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության <<Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ կիրառել <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ:



Ա.Աշոտյան



15.02.2013



Հ.Գ. Հատուկ շնորհակալություն asparez.am-ին»:



ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից