ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կրթական ժամանակակից լաբորատորիաներով բուհերի վերազինման ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կրթական ժամանակակից լաբորատորիաներով բուհերի վերազինման ծրագիրը
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:



 



Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով եւ լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով: Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան օնլայն միանալ Վանաձորում եւ Արցախում գործող մասնաճյուղերին եւ արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:



 



Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի այս լաբորատորիայից առավելագույն արդյունավետությամբ օգտվելու հաջողված փորձ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնում դեռ մեկ տարի առաջ է սկսել գործել տեսակոնֆերանսների ժամանակակից դահլիճը, որը համացանցի միջոցով վիրտուալ կատարյալ ուսումնական միջավայր է ապահովել այս եւ արտերկրյա հեղինակավոր համալսարանների միջեւ:



 



«Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ եւ արագ որոշումներ կայացնելու հմտություն: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովելու են ուսանողի հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին նրանց ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերեւս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ եւ արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Համալսարանի հետ մասնավոր հատվածի հաջողված համագործակցությունը գնահատելու  նպատակով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել է «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության հերթական միջոցառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակի է արժանացել «Համալսարանի լավագույն գործընկեր» անվանակարգում:



 



ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես: