ՕԵԿ-ն էլ ցուցակ ունի

ՕԵԿ-ն էլ ցուցակ ունի
Այսօր կայացել է «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության  նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Վարչությունը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը, որը վերջնական տեսքով, համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի», սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրանական ընտրական հանձնաժողով: