ԲՀԿ-ՀՅԴ պայքար Վերին Բազմաբերդում

ԲՀԿ-ՀՅԴ պայքար Վերին Բազմաբերդում
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արագոծոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի անկուսակցական գյուղապետ Հունան Առաքելյանը: Պատճառը՝ անձնական է, Առաքելյանը առողջական խնդիրներ՝ հոդացավեր ունի:



Փետրվարի 19-ին այս գյուղում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  ջախջախել է բոլորին: Մոտ 450 բնակիչ ունեցող գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 231, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 39, Հրանտ Բագրատյանը՝ 1, մնացածը՝ 0 ձայն:



 



Մարտի 24-ին գյուղում նոր գյուղապետ են ընտրելու: Աթոռի համար պայքարում են գյուղի ավագանու անդամ ԲՀԿ-ական Զաքար Զաքարյանը եւ Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը: ՀՀԿ-ն այստեղ թեկնածու չի առաջադրել: