«Հովիկ Աբրահամյանին չեմ դիտարկում որպես սուրհանդակ». Րաֆֆի Հովհաննիսյան

«Հովիկ Աբրահամյանին չեմ դիտարկում որպես սուրհանդակ». Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի` իրեն այցելելու փաստին` որակելով այն  որպես քաղաքավարական, քայլ` նշելով, որ իրենք որևէ էական հարց չեն  քննարկել :



«Ես շատ հստակ ասացի, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ,և Սերժ Սարգսյանը , եթե ցանկություն ունի, կարող է ուղղակիորեն դիմել»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱԺ նախագահը որևէ կարգավիճակ չունի իրեն առաջարկներ ներկայացնելու համար: