Սերժ Սարգսյանը ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին

Սերժ Սարգսյանը ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին
Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր` Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող: ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի  ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած «բոց» մտքերի, «անչափ մարդկային, անկեղծ պահվածքի» մասին: ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի՞ նոր նշանակումների մասին, թե՞ ոչ: Ըստ լավատեղյակների` Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչեւ ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է եւ ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե  կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա վերաբերում է եւ օրենսդիրին, եւ գործադիրին: