«Անհնազանդները պետք է միավորվեն»

«Անհնազանդները պետք է միավորվեն»
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասված է.«Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը և իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:



Իշխանության զավթման արդյունքում ձևավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:



Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսևորում:



Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու և մեկուսացնելու վերաբերյալ:



Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել և չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու և ընդունված որոշմումներն ի կատար ածելու համար»: