Վերա Հակոբյանը 85 տարեկան է

Վերա Հակոբյանը 85 տարեկան է
Ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան 85-րդ տարեդարձը: Այդ առիթով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է.«Հարգելի տիկին Հակոբյան,



Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:



Դուք անցել ենք երկար, հարուստ ու հետաքրքիր ստեղծագործական ուղի՝ նորովի ներկայացնելով ու մեկնաբանելով հայ պոեզիան ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Որպես ասմունքող և հաղորդավար՝ Դուք արժանիորեն վաստակել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանիկ կյանք»: