Ինքնախոստովանանք ըստ Թեհմինե Ենոքյանի

Ինքնախոստովանանք ըստ Թեհմինե Ենոքյանի
Ես այն եմ, ինչ կամ
12 տարեկան էի, երբ սկսեցի գիմնաստիկայով զբաղվել, օրվա ուղիղ կեսը նվիրում էի առողջ ապրելակերպին, ու հետո գնում Արփայի կիրճը վերևից նայելու...
Մեր տանը սկսվեցին պատերազմները, որովհետև կպած հեծանիվ էի ուզում, որ իմ համար առնեին, բայց "դե ոնց կլինի աղջիկը ինչ գործ ունի , մի հատ էլ գեղամիջում հեծանիվ քշի, բա ամոթ չի՞".. Մի խոսքով երկար բանակցություններից հետո` հասա նպատակիս... Դպրոց էի գնում հեծանիվով, գյուղում ինչքան տղա կար, ինչքան "կնանիք", բոլորը թարս ու շիտակ ինձ էին նայում... Էտ էլ երկար չտևեց...
Հետո տանը սկսվեցին բանակցություններ, որ ինձ կամեռա ա պետք, 15 տարեկանից սկսած իմ առաջին ուսուցիչը՝ Մխիթար Արշակյանը սովորեցրեց նկարահանել այն ինչ աչքս տեսնում էր.... Էտ օրվանից դաշտերում ծիլ ու ծաղիկ չմնաց, որ չդառնար իմ դողացող կադրերի գլխավոր հերոսները:
Երբ եկա Երևան՝ սովորելու, կարծես թևերս կտրեցին, ես բանտարկվեցի "կվառտիրա" կոչված երևույթի մեջ...
Համալսարանում պատերազմներ սկսվեցին դեկանիս հետ, որովհետև կպած ուզում էի մոնտաժ սովորել և ֆիլմեր նկարահանումների մասնակցել, իսկ ինքը հորդորել էր կամեռան ձեռքիս էլ չտեսնի...Տարօրինակ մարդ էր...
Պատերազմելու սովոր մարդիկ այդքան հեշտ չեն հանձնվում: Ու էստեղ սկսվեցին դասերից փախնելու իմ փորձերը... Իմ երկրորդ ուսուցիչը՝ Tigran Khzmalyan-ը, այն բացառիկ դասախոսներից էր, որ հնարավորություն ընձեռնեց հետևել ֆիլմերի ստեղծման ողջ գործընթացին: Այն ինչ երևակայությանս մեջ էր մոնտաժի միջոցով կամաց-կամաց իրականություն էր դառնում...
Երևանում ապրելու տարիները շարունակում էին ինձ բանտարկված պահել "կռավտիռա" կոչված տարածքում, որտեղ մայրամուտները չեն երևում, որտեղ անսահման դաշտեր չկան, որտեղ Արփայի կիրճը չկա, որտեղ ժամերով չեմ կարող նստել ու նայել Գնդեվանքին, կամ խելքիս փչի մենակով իջնել անդնդախոր կիրճով ներքև, մինչև կհասնեմ Արփա գետին....
Վերջերս հայտնաբերեցի իմ երրորդ ուսուցչին՝ Elen-ին, ով նորից բացեց իմ թևերը, ճախրելու թևերը, որ ամեն անգամ բացվում էին Գնդեվանքի այս տեսարանը տեսնելուց, ու ուզում էիր ուղակի քցվել այդ անհուն խորության մեջ....
Ես նորից վերադարձա մանկություն, երբ գիմանստիկա էի պարապում, հեծանիվ էի քշում ու անվերջ կոտրում էի Գնդեվազյան կարծրատիպերը...
Շնորհակալ եմ բոլորիդ որ հանդիպել եմ իմ կյանքում...
Ես այն եմ, ինչ կամ...