Վրաերթի են ենթարկել 18-ամյա աղջկա

Վրաերթի են ենթարկել 18-ամյա աղջկա

«Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16.15-ի սահմաններում, Երևանի Զաքարիա սարկավագի փողոցի թիվ 118 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա։Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: