Պատահար՝ Եղվարդ - Արագյուղ ճանապարհին

Պատահար՝  Եղվարդ - Արագյուղ ճանապարհին

                                       



Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ - Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում  "ԲՄՎ"  մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: