Աշոտ Հովակիմյանն ընդունեց Գվատեմալայի նորանշանակ դեսպանին

Աշոտ Հովակիմյանն ընդունեց Գվատեմալայի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Գվատեմալայի նորանշանակ դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոյին (նստավայրը` ք. Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապացությամբ:


Շնորհավորելով դեսպանին նշանակման կապացությամբ` փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-գվատեմալական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին հայ-գվատեմալական համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում, քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցության հնարավորությունը: