Ո՞վ կղեկավարի ԵԺԿ-ն «ճակատագրական» պահին

Ո՞վ կղեկավարի ԵԺԿ-ն «ճակատագրական» պահին

Մեր աղբյուրների տեղեկացմամբ` այս օրերին Բրյուսելում տեղի ունեցող ԵԺԿ ասամբլեան ԵԺԿ նոր նախագահ՝ Վիլֆրիդ Մարթենսին փոխարինող, չի ընտրի: Նման իրավասություններով օժտված է միայն ԵԺԿ համագումարը, որը տեղի կունենա 2014թ. մարտին` Իռլանդիայում: Համագումարին մասնակցելու կմեկնի Սերժ Սարգսյանը: Այս պահին ԵԺԿ-ում ժամանակավոր պաշտոնակատար է Ժոզեֆ Դոլը` Ֆրանսիայի Եվրախորհրդարանի «Գալուստ Գրիգորիչը», ԵԺԿ ֆրակցիայի նախագահը: Կընտրվի նա, թե ոչ, նույնիսկ եվրոպացի փորձագետները չեն համարձակվում կանխատեսել:



 



Իսկ ընդհանրապես, այս պահին որեւէ անուն չի շրջանառվում: Բանն այն է, որ ԵԺԿ նախագահի ընտրությունը նախորդելու է Եվրախորհրդարանի ընտրություններին, եւ շատ կարեւոր է լինելու, թե ով է ղեկավարելու ԵԺԿ-ն այդ «ճակատագրական» պահին: