ԼՂՀ արտգործնախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրադրությունը

ԼՂՀ արտգործնախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրադրությունը

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ում հետ քննարկել է մի շարք հարցեր՝ կապված ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։



 



Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։



 



Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը և նման միջադեպերի կրկնության կանխման կարևորությունը։