Հուղարկավորությունից ինձ մի բան է հետաքրքրում՝ տեսնես Ազատին իր Քոլի մամայի կողքի՞ն ամփոփեցին…

Հուղարկավորությունից ինձ մի բան է հետաքրքրում՝ տեսնես Ազատին իր Քոլի մամայի կողքի՞ն ամփոփեցին…

 Լրագրողները այլ տեսանկյունից են մոտենում հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի հորը չհուղարկավորեցին Երևանում: Իսկ  ես շոշափելիորեն պատկերացնում եմ, որ եթե հուղարկավորությունը տեղի ունենար Երևանում, ի՞նչ կասեին՝ Ղարաբաղից արդեն հույս չունեն, հանձնել են ու ննջեցյալներին անգամ այնտեղ չեն թողնում: Սա քաղաքական ենթատեքստը: Հաշվի առնենք նաև, որ Ազատ Սարգսյանը Արցախյան պատերազմի ժամանակ մի օր անգամ չի լքել անընդհատ գնդակոծության տակ գտնվող Ստեփանակերտը՝ ես որ քյինամ, լոխ կփախչեն,- ասում էր նա: Ղարաբաղցիների համար նա պապ է եղել՝ Ազատ պապ: Բայց այս հարցերը չեմ ուզում բարձրացնել. նոր քրքրում էի Ազատ պապի հետ զրույցի իմ ձայնագրությունը, ու ափսոս, որ հատվածներից որոշ մասը ջնջված կամ լավ լսելի չեն: Բայց զրույցից մի հատված կա, որն արժանի է ուշադրության, ափսոս, որ հնության պատճառով տեղ- տեղ ընդհատվում է, ու հիշողությունս ինձ «պադերժկա չի անում»՝ լրացնելու այն: Հետևյալն է այն: Նախագահի հայրը  երանությամբ ու անսահման սիրով էր խոսում իր մոր՝ Սաթենիկի մասին՝ էնքա՜ն նախշուն էր մամաս, որ նրան քոլի էին ասում: Սպիտա՜կ- սպիտա՜կ էր, նոր եկած ծյունի պես, վեչ օտես, ոչ խմես, թմաշա անես: Գյուղացիք նրան քոլի ասացին ու մինչև կյանքի վերջն էլ բոլորս քոլի էինք ասում՝ Քոլի մամաս:



Մոր մասին խոսելուց Ազատի աչքերը լցվում էին՝ ի՜, մամաս շատ դարդ ա տեսալ, շատ նեղության մեջ ա ապրալ: Հետո ձայնագրությունը ընդհատվում է ու չեմ հիշում Ազատի հոր հետ կապված ինչ պատճառով նրանց հետապնդում են: Ու նրանք ընտանիքով մեկնում են Ղարաբաղ՝ տըղըցոց մահլա /: Մեկ էլ նորից պարզ լսվում է՝ իմ պապերն ու տատերը, հարազատներս Տեղ գյուղում են թաղված… Հետո էլի ընդհատվում է: Նորից՝ Քոլի մամաս գյուդու՞մ ես հինչ տիժվարա մեզ պահալ: Ու նորից՝ մամա՜ս, Քոլի մամա՜ս… Երբ նոր հարց եմ տալիս, ձայնիցս զգացվում էր, որ ես էլ եմ հուզվել: Սերժի աղջկա անունը Սաթի ա, Սաթենիկ, մորս անունն ա,- շարունակում է Ազատ պապը:



Հուղարկավորությունից ինձ մի բան է հետաքրքրում՝ տեսնես Ազատին իր Քոլի մամայի կողքի՞ն ամփոփեցին… Էնքան շատ էր սիրում, չեմ մոռանա մոր մասին խոսելուց նրա թաց աչքերը…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ