Հայաստանը միացել է GPOI ծրագրին

Հայաստանը միացել է GPOI ծրագրին

Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր պետություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:



 



Հաղորդագրության համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 միլիոն դոլարի աջակցություն երկու տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների կարողությունները: 



 



«Այս նոր գործընկերությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում և  Լիբանանում», - ասված է հաղորդագրությունում: