Երբ գործին խառնվեն հզորները

Երբ գործին խառնվեն հզորները

«Արևելյան գործընկերության քաղաքականությունը ձախողվել է և այսօր շտկման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Բեռլինի Գերմանա-ուկրաինական համաժողովի անդամԱլեքսանդր Ռարը:



«Արևելյան գործընկերությունը դեռ լիովին չի ձախողվել, սակայն շտապ շտկման կարիք ունի: Հուսով եմ, որ նոր գերմանական կառավարությունը, որն իրոք շատ մեծ ազդեցություն կունենա Եվրոպայում, կանի դա:



 



Խնդիրն այն է, որ երբ ստեղծվում էր Արևելյան գործընկերությունն իր այսօրվա տեսքով, ապա այդ քաղաքականության «ճարտարապետներն էին» Լեհաստանը, Չեխիան, Անգլիան ու Շվեդիան: Գերմանիան ու Ֆրանսիան առաջին փուլում անմասն էին: Իսկ գաղափարն առաջացավ, մի կողմից, որպես արձագանք 2008 թ. վրաց-ռուսական պատերազմին և նպատակ ուներ Ուկրաինային, Բելառուսին, Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային դուրս բերել ռուսական ազդեցության ոլորտից»,- Ռարի խոսքերն է մեջբերել PanARMENIAN.Net-ը: