Վան Գոգի ստեղծագործությունները` ժամանակակից մատուցմամբ

Վան Գոգի ստեղծագործությունները` ժամանակակից մատուցմամբ

Մոսկվայում հունվարի 5-ից բացվել է «Վան Գոգ. վերակենդանացած կտավներ» ցուցահանդեսը:



 



Ցուցադրության ժամանակ նկարչի կտավները կնախագծվեն մեծ էկրանների վրա, որոնք տեղադրված են տարբեր վայրերում` ցուցասրահի առաստաղին, պատերին և հատակին:



 



Միաժամանակ կցուցադրվեն ոչ միայն Վան Գոգի նկարները, այլև կերպարներ` կապված նրա կյանքի և ստեղծագործության հետ: Ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 3000 պատկերներ, հիմնականում Վան Գոգի 1880-90-ականներին հեղինակած գործերը: