Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ կտավը չի «ուղևորվի» Իտալիա

Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ կտավը չի «ուղևորվի» Իտալիա

Դեռ 2013-ի սեպտեմբերին Իտալիայի մշակույթի նախարարությունը և Ֆլորենցիայի քաղաքապետարանը խնդրել էր Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն ու Լուվրի ղեկավարությանը մեկ ամսով իրենց տրամադրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը: Իտալացիները ցանկանում էին 2014-ի փետրվարին «Մոնա Լիզայի» ցուցադրությունն անցկացնել նրա հայրենի Ֆլորենցիայում, քանի որ լրանում էր այդտեղ կտավի վերջին ցուցադրության 100-ամյակը:



 



Ահա և հայտնի է դարձել, որ Ֆրանսիան հրաժարվել է կատարել իտալացիների խնդրանքը:



 



Ֆրանսիայի մշակույթի փոխնախարար Վինսենթ Բերժոն Իտալիայի պատմամշակութային ժառանգության պահպանության ազգային կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետիին գրած պատասխան նամակում նշել է, որ կտավի տեղափոխումը կապված է բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ:



 



Բացի այդ, Բերժոն հավելել է, որ դա Վինչիի կտավն անմիջական կապ ունի Լուվրի համաշխարհային ճանաչվածության հետ, և ամեն տարի Ֆրանսիայի թանգարան այցելող մոտ 8 մլն այցելուները չեն ընդունի «Մոնա Լիզայի» բացակայությունը: