Հայտնի են «Ոսկե Գլոբուսի» դափնեկիրները (լուսանկարներ)

Հայտնի են «Ոսկե Գլոբուսի» դափնեկիրները (լուսանկարներ)

Հունվարի 12-ի երեկոյան՝ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում կայացել է «Golden Globe Award»-ի՝ «Ոսկե Գլոբուս»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը: Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ընկերակցության կողմից ստեղված այս նախաձեռնությունը մրցանակներ է շնորհում իրենց անվանակարգերում լավագույնը ճանաչված կինոգործիչներին, իսկ որոշ կինոգետներ էլ այն անվանում են «Օսկարի» մրցանակաբաշխության «նախերգանքը»:



 



Եվ այսպես 2013-ի արդյունքներով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ Մաքկուինի «12 տարվա ստրկություն» դրաման:



Հայտնի սկանդալային դաշնակահար Վլադիզ Վալենտինո Լիբերաչեի մասին ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Աշտանակներից այն կողմ» ֆիլմը արժանացել է «Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգի մրցանակին:



 



Քեյթ Բլանշեթը տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել՝ «Հասմիկը» ֆիլմում իր դերակատարման համար: Իսկ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հաղթող է ճանաչվել «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում «Երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում:



 



«Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել դերասանուհի Էլիզաբեթ Մոսը՝ «Լճի գագաթը» ֆիլմում դերակատարման համար:



Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը՝ «Ձգողականություն» ֆիլմի համար:



Լեոնարդո Դի Կապրիոն «Ոսկե գլոբուս» է ստացել «Տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում դերակաարման համար:



«Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը ճանաչվել է լավագույն կատակերգություն:



«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ֆիլմը:



Լավագույն անիմացոն ֆիլմ է ճանաչվել «Սառը սիրտ»-ը: