Արամ Ղարաբեկյանին կհուղարկավորեն Հայաստանում

Արամ Ղարաբեկյանին կհուղարկավորեն Հայաստանում

Անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի դին կտեղափոխեն Հայաստան:



 



Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հունվարի 11-ին, ԱՄՆ-ում, 58 տարեկանում հանկարծամահ էր եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Դիրիժորի թաղման արարողության կազմակերպման համար կստեղծվի կառավարական հանձնաժողով: