«Պատուհան դեպի աշխարհ»՝ լուսանկարների միջոցով (լուսանկարներ)

«Պատուհան դեպի աշխարհ»՝ լուսանկարների միջոցով (լուսանկարներ)

Այսօր «Թեքեյան» կենտրոնում մեկնարկեց «Պատուհան դեպի աշխարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը տևելու է մինչև փետրվարի 15-ը և բաց կլինի ամեն օր ժամը 11:00 – 18:00-ն:



Ցուցահանդեսի աշխարհագրությունն իր մեջ ներառում է` Վրաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Գերմանիայի, Ավստրալիայի և Հայաստանի լուսանկարիչների գործերը: Մեզ հետ առանձնազրույցում`լուսանկարիչ Արմեն Ենգոյանը նշեց, որ Հայաստանում ֆոտոարվեստն ընդունված չէ, սակայն այդ ոլորտում կան գերազանց մասնագետներ և նման ցուցահանդեսները կոչված են զարգացնելու ֆոտոարվեստը Հայաստանում: