Broadcast Film Critics Association-ը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմը

Broadcast Film Critics Association-ը հրապարակել է տարվա լավագույն ֆիլմը

Հյուսիսամերիկյան հեռուստատեսային և կինոքննադատների ասոցիացիան (Broadcast Film Critics Association) տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Սթիվ Մակքուինի «12 տարվա ստրկություն» դրաման, որը պատմում է առևանգումից հետո ստրկության վաճառված ազատ տղամարդու կյանքի մասին: Քննադատների մրցանակին է նաև արժանացել այդ ֆիլմում երկրորդ պլանի դերակատարումով հանդես եկած Լուպիտա Նիոնգոն: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն էկրանավորված սցենար» անվանակարգում:



Կինոքննադատների այս` 280 մասնագետներ ներառող ընկերակցությունն իր մրցանակներն է շնորհում 1995-ից ի վեր: Վերջին 5 տարիներին այս մրցանակաբաշխության հաղթողները նաև «Օսկար» են ստացել: