Արոնոֆսկին բալետի պարուհու մասին ֆիլմ չի նկարահանի

Արոնոֆսկին բալետի պարուհու մասին ֆիլմ չի նկարահանի

Դարեն Արոնոֆսկին հրաժարվել է «20th Century Fox» կինոընկերության «Կարմիր ճնճղուկը» (Red Sparrow) ֆիլմը նկարահանելուց: Հրաժարվելու պատճառը չի հաղորդվում: Այն մասին, որ նա ստուդիայի հետ բանակցություններ էր վարում, հայտնի էր դարձել 2013 թ. օգոստոսին: Այժմ «Կարմիր ճնճղուկ»-ը չունի ոչ ռեժիսոր, ոչ սցենարիստ: Ֆիլմի պրոդյուսերներ են նշանակվել Պիտեր Չերնինը, Սթիվ Զելիանը և Գարեթ Բաշը: Ֆիլմը պետք է նկարահանվի Ջեյսոն Մեթյուսի համանուն լրտեսական վեպի մոտիվներով: Գրքի գլխավոր հերոսուհին ռուս բալետի պարուհի է և հակահետախուզության սպա: Նա թշնամական հետախուզության գործակալների պրոֆեսիոնալ հրապուրող է աշխատում: Նրա նոր թիրախն է դառնում Կենտրոնական հետախուզության վարչության սպա Նաթանիել Նեշը, ում ուղարկում են Ռուսաստան:



Արոնովսկու վարձույթ դուրս եկած վերջին ֆիլմը՝ «Սև կարապը» նույնպես պատմում է բալետի պարուհու մասին: Այդ դերը Նատալի Պորտմանին 2011-ին «Օսկարի» արժանացրեց՝ լավագույն դերակատարուհու անվանակարգում: Իսկ 2014-ի մարտին սպասվում է Արոնովսկու նո ֆիլմի՝ «Նոյի» համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը, որում գլխավոր դերակատարը Ռասել Կրոուն է, հիմնված է Նոյան տապանի մասին հայտնի առասպելի վրա: