Յոքո Օնոն անհարդուժելի է համարում իր համերկրացիների ավանդույթները

Յոքո Օնոն անհարդուժելի է համարում իր համերկրացիների ավանդույթները

Ամերիկացի նկարչուհի, լեգենդար Ջոն Լենոնի այրի Յոքո Օնոն բաց նամակ է ուղղել Ճապոնիայի կառավարությանը՝ ի պաշտպանություն դելֆինների, որոնց որսը օրերս թույլատրվել է ճապոնական նավահանգստային գյուղակ Թայձիում:



Ծագումով ճապոնուհի Օնոն կոչ է անում Թայձիի բնակիչներին հրաժարվել ամենամյա ավանդույթից, համաձայն որի դելֆիններին մղում են առափնյա քարանձավ, որտեղ նրանց մի մասին ոչնչացնում են մսամթերք պատրաստելու նպատակով, մյուսներին նորից բաց են թողնում ծով:



Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդին (ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու դուստրը) նույնպես անվանել է այս ավանդույթն անմարդկային:



Ամեն տարի ճապոնական իշխանությունները՝ թույլ տալով դելֆինների որսը՝ որպես սննդամթերք օգտագործելու նպատակով, դաժան քննադատության են ենթարկվում շրջակա միջավայրի պաշտպանների կողմից: