Կուստուրիցայի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի 2015-ի կինոփառատոնին

Կուստուրիցայի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի 2015-ի կինոփառատոնին

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան՝ այս օրերին Սերբիայում անցկացվող «Կուստենդորֆ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տված իր հարցազրույցում հայտարարել , թե իր նոր՝ «Ծիր կաթինի ճանապարհին» ֆիլմի աշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին, իսկ 2015թ. մայիսին այն կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրում:



Ֆիլմում կնոջ գլխավոր դերը կատարում է իտալացի հռչակավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով հատուկ ֆիլմի նկարահումների համար սերբերեն խոսել է սովորել։ Կուստուրիցայի խոսքով՝ «նա կատարում է կիսասերբ-կիսաիտալացի կնոջ դեր», սակայն ֆիլմում կխոսի սերբերեն։



«Կուստենդորֆ»-ի կինոփառատոնը կավարտվի հունվարի 23-ին: Կինոփառատոնն անցկացվում է ամեն տարի՝ Կուստուրիցայի նախաձեռնությամբ ՝որպես «մարտահրավեր հոլիվուդյան կինոդրոշմներին»: