Սիրելի Կարպի ծննդյան օրն է (տեսանյութ)

Սիրելի Կարպի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր հայ մեծանուն դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է:



 



Նա ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Ախալցխայում: Դերասանական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1944թ. տեղափոխվել է Երևան և դերասան աշխատել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:



 



Դերասանին ճանաչում է բերել նրա առաջին դերը` Բոնին: Կ. Խաչվանքյանը խաղացել է 100-ից ավել դերեր, որտեղ ստեղծել է առանձնահատուկ կերպարներ:



Մեծ դերասանը մահացել է 1998թ. նոյեմբերի 23-ին Երևանում:



 



ՙԵս կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն՚



 



Կարպ Խաչվանքյան