Կիրո Մանոյան. Պետք է տեսնել նաև Ֆրանսիայի պատմական կեցվածքը և Օլանդի անձնական դիրքորոշումը

Կիրո Մանոյան. Պետք է տեսնել նաև Ֆրանսիայի պատմական կեցվածքը և Օլանդի անձնական դիրքորոշումը

Անկարայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոչը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը կարևոր է, բայց ոչ շրջադարձային, Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։




«Օլանդի հայտարարությունը պետք է, ընդհանուր առմամբ, գնահատել դրական, բայց ոչ շրջադարձային։ Դա կարևոր է այնքանով, որ արդեն երկրորդ պետության ղեկավարն է, որ Թուրքիային ասում է, որ անհրաժեշտ է ընդունել սեփական պատմությունը»,- ասել է նա։



 



Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող հետևողականությունը Կիրո Մանոյանը համարում է ֆրանսահայ համայնքի կատարած աշխատանքի արդյունք, բայց ոչ միայն։



 



«Իհարկե, ֆրանսահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում և Օլանդի՝ Թուրքիա այցի նախօրեին նրանք իրենց տեսակետը մի քանի ձևերով բարձրաձայնեցին՝ Օլանդի հետ հանդիպում տեղի ունեցավ, ցույցեր տեղի ունեցան։ Բայց միայն դրան պետք չէ վերագրել:  Պետք է նաև ընդունել այդ պետության պատմական կեցվածքը, ինչպես նաև այս դեպքում նախագահի որպես անձի կեցվածքը՝ նախագահ ընտրվելուց և՛ առաջ, և՛ հիմա»,- ասել է Մանոյանը:



 



Մանրամասները՝ այստեղ: