Ո՞վ կգբաղեցնի Օպերայի տնօրենի պաշտոնը

Ո՞վ կգբաղեցնի Օպերայի տնօրենի պաշտոնը

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը: Մրցույթը կկայանա ապրիլի 4-ին:



 



Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:



 



Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Գրիգորյանը: